Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ապրիլի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման հերթական նիստը։ Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների կողմից նոր աշխատողների ներգրավման ու վերջիններիս ուսուցումը խրախուսելու, ինչպես նաեւ բիզնեսի կողմից կրթական հաստատություններին իրականացվող նվիրատվությունների ծավալը մեծացնելու վերաբերյալ։ Առաջարկված նախագծով նախաատեսվում էր հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին` իրենց համախառն եկամտի մինչև 2.5%-ի (ներկայիս 0,25% փոխարեն) չափով պետական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել շահութահարկի հարկման բազայից, ինչպես նաև ԱԱՀ-ից ազատել անհատույց նվիրաբերած գույքը, նյութական և ոչ նյութական ակտիվները։Քննարկման արդյունքում որոշվեց վերանայել համախառն եկամտից շահութահարկի նվազեցման տոկոսը, ինչպես նաև առավել մանրամասն համատեղ քննարկել հնարավոր արտոնությունների սահմանումը Պետական եկամուտների կոմիտեի, Ֆինանսների նախարարության և Էկոնոմիկայի նախարարության փորձագիտական թիմերի հետ։Մյուս նախագծով առաջարկվում է մշակող արդյունաբերության ճյուղի գործատուներին փոխհատուցել ՀՀ ռեզիդենտ այն ֆիզիկական անձանց 12 ամսվա աշխատավարձերի և գանձված եկամտային հարկի գումարը, որոնք 12 ամսվա ընթացքում անընդմեջ այդ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ և աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող երեք ամսվա չեն գտնվել աշխատանքային հարաբերությունների որևէ տնտեսավարողի հետ: Որոշվել է ավելի մանրամասն ներկայացնել տնտեսական ազդեցության գնահատականը եւ լրամշակված տարբերակը ներկայացնել խորհրդի անդամներին։Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր Հայաստանում օպցիոնի պայմանագրի հասկացության և դրա կիրառման հիմնական պայմանների սահմանմանը, օպցիոնի պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծմանը։ Նիստին մասնակցել են Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, պետական գերատեսչությունների մի շարք ներկայացուցիչներ։ Tweet Դիտում՝ 2117