ԵԱԶԲ-ն չի բացառում տոկոսադրույքի իջեցումը Հայաստանում

10.04.2023 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբաններն չեն բացառում Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման հնարավորությունը։

Այս մասին ասվում է ԵԱԶԲ «Մակրոտնտեսական զեկույցի» հերթական թողարկման մեջ։

«ՀՀ Կենտրոնական բանկը մարտի 14-ի նիստում պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,75% մակարդակում։ Կարգավորիչը նշել է Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնային ճնշման թուլացումը, դրամի ամրապնդումը եւ դրամավարկային քաղաքականության խստացումը դեզինֆլյացիոն գործոնների թվում՝ միաժամանակ նշելով գնաճային ճնշման պահպանումը չկարգավորվող ծառայությունների հատվածում։

Հաշվի առնելով գների աճի կայուն դանդաղումը, սպառողական պահանջարկի աստիճանական կայունացումը, ինչպես նաեւ այն, որ գնաճը գտնվում է ՀՀ ԿԲ նպատակային միջակայքում, չենք բացառում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման հնարավորությունը արդեն երկրորդ եռամսյակում», - նշում է զեկույցում:
Դիտում՝ 6465
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW