Կրիպտոարժույթների «արքաները» մեկ տարում կորցրել են 110 միլիարդ դոլար
08.04.2023 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bwbx.io

Forbes-ի տվյալներով՝ կրիպտո միլիարդատերերի համախառն կարողությունը 12 ամսում նվազել է մոտ 110 միլիարդ դոլարով։
Վարկանիշում առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Binance կրիպտո փոխանակման խոշորագույն բորսայի ղեկավար Չանգպեն Չժաոն։ Նրա կարողությունը նախորդ տարի գնահատվում էր 65 միլիարդ դոլար, հիմա՝ 10,5 միլիարդ դոլար։
Երկրորդ տեղում Stellar եւ Ripple բլոկչեյն նախագծերի համահիմնադիր, առաջին MtGox կրիպտո բորսաներից մեկի ստեղծող Ջեդ ՄաքՔեյլեբին է՝ 2,4 միլիարդ դոլար կապիտալով (մեկ տարի առաջ՝ 2,5 միլիարդ դոլար):
Երրորդ տեղը (2,2 միլիարդ դոլար) կիսում են Coinbase-ի գործադիր տնօրեն Բրայան Արմսթրոնգը եւ Ripple-ի նախագահ Քրիս Լարսենը: Առաջինի կարողությունը նախորդ տարի գնահատվել էր 6,6 մլրդ դոլար, երկրորդինը՝ 4,3 մլրդ դոլար։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: