Վրաստանը հույս ունի պահպանել Հայաստան արտահանման աճի միտումը

08.04.2023 | 09:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան
Վրաստանը հույս ունի պահպանել Հայաստան արտահանման աճի միտումը, ասել է փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլին՝ Թբիլիսիում ելույթ ունենալով վրաց-հայկական գործարար համաժողովին։

Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ Լեւան Դավիթաշվիլին ասել է.
 
«Վերջին տարիներին ապրանքաշրջանառությունը Վրաստանի եւ Հայաստանի միջեւ էապես աճել է։ Վրաստանից Հայաստան արտահանումն այս տարի արդեն կազմում է 133 մլն դոլար։ Մենք ակնկալում ենք, որ աճի միտումը կշարունակվի ողջ տարվա ընթացքում»:
 
«Բացի նրանից, թե ինչ են անում կառավարությունները՝ առեւտրային հարաբերությունների զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, կարեւոր է, որ գործարարները ուղիղ կապեր հաստատեն»,- ավելացրել է նա։

Սերգեյ Մկրտչյան
Դիտում՝ 4866

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW