Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի հետ հանդիպմանը նշել է, որ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները կրում են դինամիկ զարգացման բնույթ:Վարչապետն ընդգծել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շուրջ ակտիվ երկխոսության ու համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնման կարեւորությունը: Նա նաեւ անհրաժեշտ է համարել տնտեսական փոխգործակցության հետեւողական խորացմանն ուղղված քայլերի իրականացումը:Կառավարությունից հայտնել են, որ Արուն Վենկատարամանն արդյունավետ է գնահատել Երեւանում անցկացված Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը եւ շեշտել Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը՝ երկու երկրների միջեւ կոմերցիոն կապերի խորացման եւ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ բնագավառում փոխգործակցության խթանման հարցում: Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել առեւտրի, ներդրումների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առեւտրաշրջանառության ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը:Սերգեյ Մկրտչյան Tweet Դիտում՝ 2465