Լավրով. ՌԴ-ն եւ Թուրքիան կարծում են՝ գազային հանգույցի ստեղծումն անհրաժեշտություն է

07.04.2023 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#գազային հանգույց #ՌԴ #Թուրքիա
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է՝ Մոսկվան եւ Անկարան համակարծիք են, որ անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակը հաստատում է գազային հանգույց ստեղծելու անհրաժեշտությունը։

Այս մասին նա հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք խոսել ենք Թուրքիայում ռուսաաստանյան ածխաջրածինների փոխադրման համար գազային հանգույց ստեղծելու ուղղությամբ աշխատանքների առաջընթացի մասին:

Ունենք միասնական դիրքորոշում, որ անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակը հաստատում է այն, որ մեր ղեկավարների կողմից ընդունված որոշումը՝ ստեղծել նման գազային հանգույց, ճիշտ էր», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Դիտում՝ 6936

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW