«Կոնվերս Բանկը» հայտարարեց պարտատոմսերի թողարկման եւ առաջին տրանշի տեղաբաշխման մասին
11.12.2008 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. «Կոնվերս Բանկն» այսօր հայտարարել է 1 մլրդ 500 մլն դրամ ծավալի միջնաժամկետ անվանական պարտատոմսերի թողարկման եւ 300 մլն դրամ ծավալով առաջին տրանշի տեղաբաշխման մասին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր թողարկման շնորհանդեսում հանդես գալով` «Կոնվերս Բանկի» գլխավոր տնօրեն Արարատ Ղուկասյանն ասել է, որ այդ թողարկումն աննախադեպ է Հայաստանի բանկային հատվածի համար իր շրջանառության ժամկետով եւ ծրագրային բնույթով, քանի որ ենթադրում է մի քանի տրանշերով տեղաբաշխում:
Թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 1,5 մլրդ դրամ, պարտատոմսերի քանակը` 50 հազ. հատ, յուրաքանչյուր պարտատոմսի անվանական արժեքը` 30 հազ. դրամ, մարման ժամկետը` 3 տարի, տարեկան եկամտաբերությունը` 10,64%: Պարտատոմսերի արժեկտրոնները վճարվելու են եռամսյակային հաճախականությամբ:
Բանկի ֆինանսական շուկաների վարչության պետ Տիգրան Դավթյանը տեղեկացրել է, որ «Կոնվերս Բանկի» պարտատոմսերի առաջին մասնաբաժինը Հայաստանի ֆոնդային բորսայում /ՀՖԲ/ կցուցակվի դեկտեմբերի 16-ին:
Բանկի ողջ թողարկումը շրջանառվելու է ՀՖԲ-ում, թողարկման տեղաբաշխողը «Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ» ընկերությունն է:
Խոսելով բանկի 2009 թվականի ծրագրերի մասին` Տիգրան Դավթյանը նշել է, որ «Կոնվերս Բանկը» մտադիր է ավելացնել շահույթը 25%-ով, վարկային պորտֆելը` 50%-ով, հաճախորդներից ներգրավվող միջոցները` 40%-ով, հաճախորդների թիվը` 27.5%-ով:
Տիգրան Դավթյանի խոսքերով, նախատեսվում է նաեւ ավելացնել ներգրավվող ծրագրային ռեսուրսները 210%-ով` դրանք հասցնելով 10 մլրդ դրամի, 1 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ կատարել, այդ թվում նաեւ բանկոմատների թիվն ավելացնել 10-ով` հասցնելով 55-ի:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: