Բերնար Առնոն առաջին անգամ գլխավորել է Forbes-ի ցուցակը
05.04.2023 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://mcmag.ru/

Ցուցակն առաջին անգամ գլխավորել է ֆրանսիական LVMH խմբի ղեկավար Բերնար Առնոն: Հաշվետու տարվա ընթացքում նա վաստակել է 53 միլիարդ դոլար՝ իր կարողությունը հասցնելով 211 մլրդ դոլարի:
Իլոն Մասկը աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսից զրկվել է Twitter-ի գնումից հետո։ Նրա կարողությունը նվազել է 39 մլրդ դոլարով եւ ներկայում գնահատվում է 180 մլրդ դոլար:
Երրորդ հորիզոնականում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է: 2022 թվականին նա կորցրել է 57 միլիարդ դոլար եւ, ըստ Forbes-ի, նրա կարողությունը նվազել է մինչեւ 114 մլրդ դոլար:
Չորրորդ տեղում Լարի Էլիսոնն է 107 մլրդ դոլարով, նրան հաջորդում են Ուորեն Բաֆեթը (106 մլրդ դոլար), Բիլ Գեյթսը (104 մլրդ դոլար), Մայքլ Բլումբերգը (94.5 մլրդ դոլար), Կառլոս Սլիմ Հելուն (93 մլրդ դոլար), Մուկեշ Ամբանին (83.4 մլրդ դոլար), Սթիվ Բալմերը (80.7 մլրդ դոլար):
«Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը Forbes-ի ցանկում զբաղեցնում է 1104-րդ հորիզոնականը՝ 2.7 մլրդ դոլար կարողությամբ, որը, Forbes-ի հաշվարկների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 1.1 մլրդ դոլարով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: