ՎԶԵԲ-ը 140 մլն եվրո կներդնի Անթալիայի օդանավակայանի զարգացման համար

04.04.2023 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #օդանավակայան #Անթալիա
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 140 մլն եվրո կներդնի Անթալիայի օդանավակայանի զարգացման համար:

ՎԶԵԲ-ում հայտնել են, որ ֆինանսավորման փաթեթը ներառում է նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի միջոցները:

Բանկի հաղորդագրության մեջ նշվում է, որ ներդրումները թույլ կտան արդիականացնել օդանավակայանի ենթակառուցվածքը եւ բարելավել էներգաարդյունավետությունը։

Անթալիայի օդանավակայանը կարեւոր դեր է խաղում զբոսաշրջության ոլորտի եւ ընդհանուր առմամբ Թուրքիայի տնտեսության աճի ապահովման գործում, նշում է ՎԶԵԲ-ը։
Դիտում՝ 5063

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW