Էրդողանն ու Ալիեւը թուրքական Togg էլեկտրամեքենայի առաջին սեփականատերերն են

04.04.2023 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էրդողան #Ալիեւ #Togg
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է թուրքական արտադրության Togg T10X էլեկտրական մեքենայի առաջին սեփականատերը։

Անկարայի նախագահական համալիրում կայացել է նրան ավտոմեքենայի բանալիների հանձնման հանդիսավոր արարողությունը։

«Այսօրվանից մենք Togg-ը կտեսնենք ճանապարհներին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նրա խոսքով՝ Togg էլեկտրական մեքենայի ստեղծումն ու զարգացումը Թուրքիայի տեխնոլոգիական եւ տնտեսական զարգացման, համաշխարհային ասպարեզում  երկրի հեղինակության խորհրդանիշն է։

Էրդողանը վստահություն է հայտնել, որ Togg-ը ժողովրդականություն ձեռք կբերի ոչ միայն Թուրքիայում, այլեւ ամբողջ աշխարհում։

Թուրքական TRT հեռուստաալիքը հայտնում է, որ ապրիլի 4-ին երկրորդ Togg T10X էլեկտրամեքենան Բաքվում կհանձնվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

Թուրքիայում ստացվել է Togg T10X-ը ձեռք բերելու 177 467 նախնական պատվեր։
Դիտում՝ 1627

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW