ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են ՌԴ-ից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալ կրկնակի իջեցված միջնորդավճարով՝ գործարքի գումարի 0,5%-ի չափով։Հեռախոսահամարով փոխանցումները հասանելի են Ռուսաստանից դեպի Հայաստան ուղղությամբ։ Գործարքն իրականացնելու համար ռուսաստանյան ВТБ Онлайн հավելվածի օգտատիրոջն անհրաժեշտ է անցնել «Платежи» բաժին եւ ընտրել «В другие страны» գգործողությունը, ապա նշել երկիրը «Армения» եւ «По номеру телефона», այնուհետեւ կոնտակտների ցանկից պետք է ընտրել ստացողի հեռախոսահամարը, նշել գումարը եւ հաստատել փոխանցումը: Ինչպես հայտնել են բանկից, մինչ գործարքը հաստատելը, ուղարկողը տեսնում է մուտքագրվող գումարը ՀՀ դրամով, ինչպես նաեւ գանձվող միջնորդավճարի չափը։ Գումարը մուտքագրվում է հաշվին ակնթարթորեն: «ՎՏԲ-Հայաստան Բանկը Ռուսաստանի հետ դրամական փոխանցումների առաջատարներից մեկն է։ Նախորդ տարվա արդյունքներով բանկի մասնաբաժինը երկրի շուկայում ռուսաստանյան օգտատերերին փոխանցումների քանակով կազմել է 17%, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցումների մասնաբաժինը՝ 10%։ Անցյալ տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ առաջին գործընկեր բանկը, որտեղ ՎՏԲ-ն գործարկեց հեռախոսահամարով փոխանցումները: Ռուսաստանից ՎՏԲ-Հայաստան Բանկ բջջային համարով կատարված փոխանցումների ընդհանուր թիվը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 40 հազարը, իսկ փոխանցումների ընդհանուր ծավալը հասնում է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:Դեպի ՎՏԲ բջջային համարով փոխանցման օրական առավելագույն գումարը կազմում է 50 հազար ՌԴ ռուբլի, ամսական՝ մինչեւ 300 հազար ՌԴ ռուբլի: Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարել կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով:ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3902