Converse Mobile-ի զարգացման ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկը ներկայացրել է նոր, թարմացված հավելվածը՝ ավելի ֆունկցիոնալ ու գրավիչ ինտերֆեյսով:Ի՞նչն է փոփոխվել Converse Mobile-ումՀավելվածի օգտագործումը դարձել է ավելի պարզ, արագ ու հեշտ: Հավելվածի գլխավոր էջի վերնամասում տեղադրվել են տեղեկատվական բաներներ, որոնցից մեկ հպումով օգտատերերը անմիջապես հասանելիություն են ստանում հետևյալ ծառայություններին.- Snap վարկ, - Պրոգրես ավանդ- Հաշվի բացում- Նոր քարտի ստացում- Փոխանցում ընկերոջը- Միջազգային փոխանցում- Փոխանցում ՀՀ տարածքում- Փոխանցում քարտինՊրոդուկտների ընտրությունը կատարվել է՝ գնահատելով հաճախորդների կարիքներն ու ակնկալիքները, ինչպես նաև հաճախորդի վարքագիծը ու տարբեր պրոդուկտների նկատմամբ պահանջարկը: Ի՞նչ է շահելու հաճախորդը Այս փոփոխության արդյունքում հավելվածը ֆունկցիոնալ առումով դարձել է ավելի գրավիչ և հնարավորություն է տալիս ոչ միայն մեկ հարթակում օգտվել բանկային հիմնական ծառայություններից՝ սկսած փոխանցումներից մինչև ավանդ ու վարկավորում, այլև.- Առանց հավելյալ ջանքերի հասանելիություն ստանալ պահանջված գործարքներին- Հնարավորինս քիչ ժամանակ ծախսել անվտանգ միջավայրում գործարքներ իրականացնելու համար- Որպես հաճելի բոնուս. Հավելվածի օգտագործման արդյունքում մասնակցել տարբեր մրցույթների ու արշավների, ստանալ հավելյալ հնարավորություններ, նվերներ և այլն Բանկից հայտնում են, որ Converse Mobile հավելվածի զարգացումը լինելու է շարունակական: Տեղեկատվական բաներների ցանկը համալրվելու է՝ հնարավորություն ընձեռելով արագ հասանելիություն ստանալ ոչ միայն այլ պրոդուկտների, այլև մասնակցել բանկի կողմից իրականացվող արշավների ու մրցույթների:Converse Mobile հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3tET4NjԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1681