Անտոնելլա Բասանին նշանակվել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանի նոր փոխնախագահ: Այսօրվանից սկսած՝ նա ղեկավարելու է ՀԲ ռազմավարական, ֆինանսական եւ գիտելիքային աշխատանքը։ «Կանաչ տնտեսության անցումից մինչեւ էներգետիկա եւ պարենային ապահովություն՝ տեղյակ եմ մեր պատվիրատու երկրների առջեւ ծառացած մեծ մարտահրավերներին։ Ակնկալում եմ ձեռք ձեռքի տված աշխատել կառավարությունների մեր գործընկերների, զարգացման մեր գործընկերների եւ Համաշխարհային բանկի խմբի աշխատակազմի հետ»,- ասել է Անտոնելլա Բասանին:Ինչպես հայտնել են ՀԲ-ից, նա Համաշխարհային բանկում Բյուջեի, կատարողականի գնահատման եւ ռազմավարական պլանավորման հարցերով փոխնախագահ է եղել, ինչպես նաեւ Համաշխարհային բանկում որպես Ռազմավարության եւ գործառնությունների տնօրեն է եղել երկու տարածաշրջանում (Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի, Արեւելյան Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջան): Tweet Դիտում՝ 1403