«Քո նոր տուն տանող ճանապարհը»․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում

31.03.2023 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Toon Expo 2023
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մարտի 31-ից մինչեւ ապրիլի 2-ն անցկացվում է մեծ ցուցահանդես-տոնավաճառ:

Հատուկ առաջարկներով եւ զեղչերով են հանդես գալիս կառուցապատող խոշոր ընկերությունները, անշարժ գույքի գործակալությունները, բանկերը, նախագծող եւ վերանորոգող ընկերությունները, դիզայնի մասնագիտացված ընկերությունները եւ ոչ միայն։

IDBank-ը եւս մասնակցում է Toon Expo 2023 ցուցահանդեսին, այս անգամ՝ «Քո նոր տուն տանող ճանապարհը» կարգախոսի ներքո։

Ինչպես հայտնել են բանկից, IDBank-ը ցուցահանդեսին ներկայացված է առանձին հարմարավետ տաղավարով, որտեղ բանկի աշխատակիցները պատրաստ են հաճախորդներին ներկայացնել բանկի հիփոթեքային վարկերի պայմանները, առաջարկել համագործակցող կառուցապատողներից ամենահամապատասխանը, ինչպես նաեւ օգնել գլուխ հանել հիփոթեքի ձեւակերպման ողջ ընթացքից։

IDBank-ի վաճառքների վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր սկսած 8% անվանական տոկոսադրույքից։

Բացառիկ պայմաններ են գործում հատկապես IDhome փաթեթի շրջանակում։

«Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում մեր յուրաքանչյուր հաճախորդի, բայց մի բան ընդհանուր է բոլորի համար․ IDBank-ի միջոցով հիփոթեքային վարկ վերցնելու դեպքում մեր հաճախորդներն իրենց ապահով կզգան․ բանկը համագործակցող կառուցապատող ընկերությունների հետ միասին բացառիկ պայման է առաջարկում իր հաճախորդներին․ վարկի գումարը կառուցապատողին է փոխանցվում միայն բնակարանի վերջնական սեփականության վկայականի առկայության դեպքում, իսկ մինչ այդ վարկի ամբողջ գումարը սառեցվում է։

Այս դեպքում մեր հաճախորդներն էական նվազեցնում են ռիսկերը չկառուցված շենքերում բնակարան ձեռք բերելիս, անգամ այն պարագայում, երբ շինարարությունն ինչ-ինչ պատճառներով կանգ առնի կամ ընդհանրապես տեղի չունենա», - նշել է Արթուր Քոչարյանը։

«Ի դեպ, IDhome փաթեթով բնակարան ձեռք բերելիս կարելի է ստանալ մինչեւ 10 մլն դրամ Rocket Line սահմանաչափ, մինչեւ 5 մլն դրամ վարկային գիծ, անվճար Visa Platinum քարտ, 0.5%-ով ավելի շահութաբեր խնայողական հաշիվներ եւ շատ ավելին։

Սպասում ենք Ձեզ մեր տաղավարում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 20500
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW