Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում

31.03.2023 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ Privé # Euromoney
Յունիբանկի private banking-ը՝ Յունիբանկ Պրիվեն, ճանաչվել է լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի:

Յունիբանկը Best Domestic Private Bank in Armenia անվանակարգի մրցանակակիր է դարձել մարտի 29-ին Լոնդոնում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ:

Բանկային, ֆինանսական եւ ներդրումային ոլորտի ամենահեղինակավոր եւ ազդեցիկ պարբերականներից մեկի՝ Euromoney ամսագրի կողմից բանկի աշխատանքի որակի գնահատումը հաստատում է Յունիբանկի բարձր մակարդակը պրեմիում բանկային ծառայությունների եւ կապիտալի կառավարման ոլորտում:

«Մեր թիմը շնորհակալ է Euromoney-ի փորձագետներին՝ private բանկինգի ուղղությամբ մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար: Հպարտ ենք ձեռք բերված արդյունքներով եւ ուրախ ենք, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ընտրում Յունիբանկ Պրիվե-ն՝ VIP ծառայությունների եւ իրենց ֆինանսների կառավարման համար: Մեր հաճախորդների եւ նրանց ընտանիքների երկարաժամկետ վստահությունը եւ բավարարվածության բարձր մակարդակը, որի արդյունքում բանկը ստացավ Euromoney-ի հեղինակավոր միջազգային մրցանակը, կարեւոր խթաններ են էլ ավելի հավակնոտ ծրագրերի համար»,- ասել է Յունիբանկ ԲԲԸ-ի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Ինչպես հայտնել են բանկից, 2022 թվականին Յունիբանկ Պրիվեի հաճախորդների թիվը 2021 թվականի համեմատ աճել է 30%-ով: Լավագույն միջազգային փորձին համապատասխան մշակված ծառայությունների հատուկ փաթեթները, հաճախորդների հանդեպ հոգատարությունն ու շուրջօրյա աջակցությունը, սպասարկման բարձր որակը բանկին դարձրել են հուսալի գործընկեր, որին հաճախորդը կարող է վստահել ինչպես ֆինանսական, այնպես էլ լայֆսթայլ հարցերի լուծումները:

Յունիբանկ Պրիվեն առաջարկում է անհատական ներդրումային ռազմավարության մշակում կապիտալի դիվերսիֆիկացման առավել շահավետ տարբերակների հաշվարկով: Անձնական մենեջերը միշտ պատրաստ է օգնել ֆինանսական հարցերում եւ լիարժեք աջակցություն ցուցաբերել բանկային գործարքների իրականացման ժամանակ:

Բանկը ոչ միայն ակտիվորեն զարգացնում է private banking&wealth management Հայաստանում, այլ նաեւ տրամադրում է ծառայություններ արտասահմանում:

Նշվում է, որ կոնսյերժ-ծառայությունը հաճախորդներին եւ նրանց ընտանիքներին աջակցություն է տրամադրում անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վիզաների ստացման, արտասահմանում ճանապարհորդության եւ ուսման կազմակերպման, ավտոմեքենաների վարձույթի, հյուրանոցների եւ միջոցառումների տոմսերի ամրագրման հարցում: Այս մոտեցումը Յունիբանկ Պրիվեին թույլ է տալիս խնայել հաճախորդների ժամանակը եւ դարձնել նրանց կյանքն ավելի հարմարավետ:
Դիտում՝ 21610
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW