Փաշինյան. Առաջնային խնդիր է տնտեսական ակտիվության 10% տեմպը պահպանել
30.03.2023 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Արտաքին առեւտրաշրջանառությունը աճել է 79,5%-ով, ընդ որում արտահանումը՝ 2,1 անգամ, իսկ ներմուծումը՝ 163%-ով։
Շինարարությունը շարունակում է շատ մեծ տեմպերով աճել՝ 13,9 տոկոս, առեւտուրը՝ 18,2%, ծառայությունները՝ 21%։ Արդյունաբերության աճը 0,7% է փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, իսկ հունվար, փետրվարի ցուցանիշներով 1%։
Խնդիր ունենք արդյունաբերության ոլորտում ավելի մեծ եւ ավելի տեսանելի աճ արձանագրել, եւ խնդիրը միայն հանքարդյունաբերության մեջ չէ: Մենք ռազմավարական նպատակ ենք ձեւակերպել մեր տնտեսության բարդության աստիճանը մեծացնել եւ ավելացնել»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ հունվար, փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9% է.
«Արդեն երկու ամիս մենք ավելի քան 10% տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք արձանագրում։ Մասնավոր եւ պետական հատվածի առաջնային խնդիրն է այս տնտեսական ակտիվության տեմպը պահպանել, որպեսզի կարողանանք լուծել մեր խնդիրը: Տարեկան առնվազն 7% տնտեսական աճ պետք է ապահովենք եւ պետք է հետեւողական աշխատենք այս ուղղությամբ»:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: