Երեւանում կայացել է փաստաթղթերի կառավարման եւ արխիվացման հարցերի վերաբերյալ համաժողով

11.12.2008 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայ-բրիտանական ուսուցողական IAB Centre ընկերությունն ու ֆրանսիական Damaris ՏՏ ընկերությունն այսօր Երեւանում անց են կացրել փաստաթղթերի կառավարման, համակարգման եւ արխիվացման արդյունավետության հեռանկարներին նվիրված համաժողով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, IAB Centre-ի տնօրեն Արաքսյա Մելքոնյանը ներկայացրել է հարցման արդյունքները, որոնց համաձայն` հարցված հայաստանյան ընկերությունների շուրջ 50%-ը որոշակի դժվարություններ ունի` կապված փաստաթղթերի կառավարման, համակարգման եւ պահպանման այս կամ այն գործոնի հետ: Նրա խոսքերով, այսօր Հայաստանում առկա են ընկերությունների տեղեկացվածության բարձրացման, ուսուցողական եւ խորհրդատվական ծրագրերի կազմակերպման, ինչպես նաեւ փաստաթղթերի կառավարման համակարգերի արդիականացման նպատակով էլեկտրոնային լուծումների ներդրման խնդիրներ:

Damaris ընկերության տնօրեն Արտակ Աբեդին համաժողովի մասնակիցներին ներկայացրել է փաստաթղթերի կառավարման միջազգային փորձը, ինչպես նաեւ փաստաթղթերի էլեկտրոնային կառավարման ամբողջական շրջանառությունը կազմակերպելու ընկերության հնարավորությունները:

Դիտում՝ 13542

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW