Շվեյցարական 2 բանկերի միաձուլման համար պահանջվել է UBS-ի նախկին ղեկավարի փորձը
29.03.2023 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ swissinfo.ch

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրությունը հրապարակված է խմբի կայքում։
Նշված պաշտոնում Էրմոտին կփոխարինի Ռալֆ Համերսին (Ralph Hammers), ով ժամանակավորապես կմնա UBS-ում որպես խորհրդական։ Էրմոտին իր պարտականությունները կսկսի կատարել ապրիլի 5-ից:
«Տնօրենների խորհուրդն ընդունել է այս որոշումը՝ հաշվի առնելով նոր խնդիրները եւ առաջնահերթությունները, որոնք ծառացել են UBS-ի առջեւ [Credit Suisse-ի] ձեռքբերման մասին հայտարարությունից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ: Էրմոտիի հիմնական խնդիրը կլինի Credit Suisse-ի ինտեգրումը UBS-ի բիզնեսին։
Էրմոտին UBS-ի ժամանակավոր գլխավոր տնօրեն էր դարձել 2011 թվականին։ 2014-ին, երբ UBS-ը վերակազմավորվեց հոլդինգի, նա դարձավ UBS Group AG-ի գործադիր տնօրենը՝ պաշտոնավարելով մինչեւ 2020 թվականի փետրվարը։
Էրմոտիի՝ ընկերություն վերադառնալու մասին UBS-ի հայտարարության մեջ ասված է, որ այդ ժամանակահատվածում նա «հաջողությամբ փոխել էր UBS-ի վիճակը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ կապված լուրջ խնդիրներից հետո», կարողացել էր ամրապնդել բանկի ֆինանսական կայունությունը եւ խմբի ներդրումային բիզնեսը բարձրացնել նոր մակարդակի։
UBS Group AG-ից հեռանալուց հետո Էրմոտին եղել է Swiss Re վերաապահովագրական ընկերության նախագահը։ Այս պաշտոնից նա նախատեսում է հեռանալ ընկերության բաժնետերերի տարեկան ժողովից հետո, որը կկայանա ապրիլի 12-ին։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: