Որոշ տրանսպորտային միջոցներ ապրիլի 2-ից մայիսի 31-ը կարող են մաքսազերծվել Արեւելյան մաքսատանը

28.03.2023 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #մաքսատուն
Ապրիլի 2-ից մինչեւ մայիսի 31-ը որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնություններ հնարավոր է իրականացնել Արեւելյան մաքսատուն-վարչությունում:

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ հաշվի առնելով պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետում արձանագրվող տրանսպորտային միջոցների հոսքերի ավելացումը՝ հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով կատարվել են որոշակի փոփոխություններ:

Այսպես՝ 2023 թվականի ապրիլի 2-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետի փոխարեն Գոգավանի անցումային կետում գրանցված տարանցիկ հայտարարագրերով ինքնաշարժ եղանակով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով մաքսային գործառնությունները, ինչպես նաեւ վերոնշյալ ապրանքային դիրքերին դասվող եւ ազատ շրջանառության համար բացթողնման նպատակով, որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, կարող են իրականացվել նաեւ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչությունում:
Դիտում՝ 3052
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW