Morgan Stanley-ում կարծում են, որ բանկային հատվածում վերջին ցնցումների ֆոնին ամերիկյան ընկերությունների շահույթների վերաբերյալ կանխատեսումները չափազանց բարձր են թվում, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։Առաջին եռամսյակի հաշվետվությունների հրապարակումից հետո ամերիկյան բաժնետոմսերը կարող են փլուզվել, զգուշացրել են բանկում։Ապրիլի կեսից ամերիկյան ընկերությունները կսկսեն հրապարակել այս տարվա առաջին եռամսյակի իրենց արդյունքները։ Morgan Stanley-ի ստրատեգ Մայքլ Ուիլսոնի կարծիքով՝ կորպորատիվ շահույթները կշարունակեն նվազել։ Ընդ որում, դրանք կվերականգնվեն միայն այս տարվա երկրորդ կիսամյակում, կարծում է փորձագետը։«Հաշվի առնելով վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները՝ մենք կարծում ենք, որ շահույթների վերաբերյալ կանխատեսումները գնալով ավելի անիրատեսական են թվում»,- ասել է Մայքլ Ուիլսոնը: Նա հավելել է, որ բարձր գնաճի պատճառով մարժայի վրա բացասական ազդեցությունը նախկինի պես թերագնահատված է: Սա արժեթղթերի շուկայում կտրուկ անկման վտանգ է ստեղծում։ 24.03.2023 | 17:37 Goldman Sachs-ը բաժնետոմսերի պահանջարկի ռեկորդային անկում է կանխատեսում ԱՄՆ-ում S&P 500 ինդեքսը, որը ներառում է տնտեսության տարբեր ոլորտներից կապիտալիզացիայի ծավալով ԱՄՆ 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերը, աճել է գրեթե երկու եռամսյակի ընթացքում։ Morgan Stanley-ում ակնկալում են, որ առաջին կիսամյակում ԱՄՆ բաժնետոմսերի շուկայում վաճառքներ կսկսվեն, իսկ S&P 500 ինդեքսը կրկին կգրանցի անցած տարվա հոկտեմբերի կեսի ցածր մակարդակը եւ նույնիսկ կարող է իջնել մինչեւ 3000 կետի։Երկրորդ կիսամյակում արժեթղթերի շուկան կվերականգնվի, սակայն մինչեւ տարեվերջ ինդեքսը չի կարողանա ամբողջությամբ հետ բերել կորուստները։ Ուրբաթ՝ մարտի 24-ին, առքուվաճառքի արդյունքում S&P 500 ինդեքսը փակվել էր 3970,99 կետի մակարդակում։ Morgan Stanley-ի հիմնական սցենարով ակնկալվում է, որ S&P 500-ը տարին կավարտի 3900 կետով, այսինքն՝ մոտավորապես 2%-ով ցածր ուրբաթ օրվա փակման ցուցանիշից: Tweet Դիտում՝ 4053