Ամերիկյան First Citizens-ը կգնի սնանկացած Silicon Valley Bank-ի ակտիվները

27.03.2023 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#First Citizens #Silicon Valley Bank #ակտիվներ
Ամերիկյան First Citizens BancShares բանկային հոլդինգը համաձայնել է գնել Կալիֆոռնիայի Silicon Valley Bank-ի (SVB) ակտիվները. վերջինը սնանկացել եւ անցել էր իշխանությունների կառավարման ներքո։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ գործարքը ներառում է SVB-ի մոտ $72 միլիարդի ակտիվների գնում՝ $16,5 միլիարդ դիսկոնտով: Եվս մոտ $90 միլիարդի արժեթղթեր եւ այլ ակտիվներ կմնան FDIC-ի կառավարման ներքո: First Citizens-ը նաեւ պարտավորվելու է սպասարկել $56 միլիարդի ավանդները:

Երկուշաբթի օրվանից՝ մարտի 27-ից, Silicon Valley Bank-ի բոլոր 17 մասնաճյուղերը կսկսեն գործել First Citizens Bank & Trust-ի կազմում:
Դիտում՝ 3467

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW