Դրամահավաք՝ Արցախի Մարտունու շրջանի 5 դպրոցում արեւային կայաններ տեղադրելու համար

27.03.2023 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արեւային կայան #Արցախ #դրամահավաք
«ռեԱրմենիա» հարթակում Արցախի 1120 դպրոցական դրամահավաք է սկսել Մարտունու շրջանի 5 դպրոցում արեւային կայաններ տեղադրելու եւ կրթության իրենց իրավունքը վերականգնելու համար։

 «ռեԱրմենիա» համագործակցության հարթակից հայտնել են, որ անհրաժեշտ 29 միլիոն դրամից 5,6 միլիոնն արդեն հավաքվել է։

Հանրային դեմքերից, կազմակերպություններից բացի դպրոցականներին են միացել նաեւ Արցախի տարբեր դպրոցներ եւ համալսարաններ՝ նվիրաբերելով «Արեւային դպրոցներ Արցախում» նախագծին։

Նշվում է, որ անցյալ տարի երեխաների նախաձեռնած դրամահավաքի շնորհիվ Արցախի Հաղորտի գյուղում կառուցվել է «Մունք» տեխնոդպրոցը. հավաքվել էր 69 միլիոն դրամ։

Բացի այդ, Հաղորտի գյուղի բոլոր ընտանիքների համար հավաքվել է 9,6 միլիոն դրամ՝ 42 արեւային ջրատաքացուցիչների համար։ Մարտունու շրջանի 5 դպրոցում էլ արեւային կայաններ կտեղադրվեն, որի 1-ին փուլի 70% գումարն արդեն հավաքվել է։

«Արցախի էներգիայի միակ աղբյուրը Սարսանգի ջրամբարի ՀԷԿ-ն է, որի ջուրը գնալով պակասում է։ Արեւային կայանների տեղադրումը ոչ միայն դպրոցականներին կապահովի տաք եւ լուսավոր դասարաններով, այլեւ կթեթեւացնի ՀԷԿ-ի բեռն ու կխթանի վերականգնվող եւ կանաչ էներգիայի օգտագործումը Արցախում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1418
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW