Տարածաշրջանային բարդ զարգացումների պատճառով ստեղծված ամենատարբեր տնտեսական մարտահրավերները կարողանում ենք հաղթահարել մեր մասնավոր հատվածի ամենօրյա նվիրված աշխատանքի շնորհիվ: Ամերիկայի Առեւտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:«Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր երկրի առանցքային գործընկերներից է: Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարեւոր է թե՛ մեր երկկողմ հարաբերությունների խորացման առումով, թե՛ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար, թե՛ Հայաստանում բիզնես մշակույթի շարունակական բարելավման տեսանկյունից:Այս համատեքստում չեմ կարող չընդգծել Պալատի դերը, որը Կառավարության եւ ամերիկյան բիզնես համայնքի միջեւ իրապես կապող հարթակ է դարձել»,- ասել է Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Պալատն ակտիվորեն ներգրավված է կառավարության բարեփոխումների քննարկումներում եւ առանցքային մասնակցություն ունի ներդրումային միջավայրի բարելավմանն ու տնտեսության զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքականությունների մշակման գործում:«Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր հանձնառությանը եւ մշտապես բաց եւ պատրաստ է լինելու քննարկել ձեր կողմից մատնանշված ցանկացած խնդիր»,- ասել է Հայաստանի փոխվարչապետը: Tweet Դիտում՝ 1940