ՊԵԿ նախագահն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հարկային եւ մաքսային ոլորտներում առկա ծրագրերը

24.03.2023 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ԱՄՆ #ՀՀ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

ՊԵԿ-ից հայտնել են, որ Ռուստամ Բադասյանը հույս հայտնել՝ կողմերի միջեւ ձեւավորած արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի եւ շարունակական բնույթ կկրի։

Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է հարկային եւ մաքսային ոլորտներում ՀՀ կառավարության որդեգրած ուղենիշերը, ՊԵԿ հիմնական առաքելությունը եւ առաջնահերթությունները, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային ոլորտներում վարչարարության հիմնական գործիքակազմը։ Նա ներկայացրել է նաեւ ամերիկյան գործընկերների հետ սերտ համագործակցությունը եւ այդ շրջանակում առկա ծրագրերի լայն օրակարգը։

Քրիստինա Քվինը բարձր է գնահատել կողմերի միջեւ մաքսային եւ հարկային վարչարարության ոլորտներում համագործակցությունը եւ վերահաստատել ամերիկյան կողմի պատրաստակամությունը հետագա աշխատանքների շարունակականության հարցում։

Նշվում է, որ դեսպանը հատկապես կարեւորել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ամերիկյան կողմի հանձնառությունը եւ հայկական կողմի հետ համագործակցությունը։

Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման եւ ձեռք բերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ։
Դիտում՝ 2251

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW