Կառավարությունն այսօր ընդունել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու(շահագործման ժամկետի երկարացում-2) նպատակով գործընթաց սկսելու մասին» որոշում:Ըստ հիմնավորման, ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի արդյունքում վերջինիս շահագործման ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչեւ 2026 թվականը։ Նշվում է, որ ծրագրի շրջանակում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման եւ վերազինման աշխատանքներ։ Հաշվի առնելով արդեն կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաեւ մասնագիտացված կազմակերպությունների կարծիքները եւ նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարացման միջազգային փորձը, նախատեսվում է, որ լրացուցիչ ներդրումներ/աշխատանքներ կատարելու միջոցով հնարավորություն կստեղծվի երկարացնել ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը եւս 10-ը տարով՝ մինչեւ 2036 թվականը։ Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի գնահատել Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարացնելու տեխնիկական հնարավորությունները, անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները եւ հնարավոր ներդրումների ազդեցությունը վերջնական սպառողի սակագնի վրա։ Tweet Դիտում՝ 1385