ՀՀ 10 բանկ՝ ռուսաստանյան Forbes-ի «Հարեւան երկրների 50 հուսալի բանկեր» վարկանիշում
23.03.2023 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ triplook.me

Վարկանիշում ներառված է հայաստանյան 10 բանկ․ Արդշինբանկ (16-րդ տեղ), Ամերիաբանկ (18-րդ տեղ), Ինեկոբանկ (22-րդ տեղ), Հայէկոնոմբանկ (25-րդ տեղ), Ակբա բանկ (29-րդ տեղ), Կոնվերս Բանկ (35-րդ տեղ), Հայբիզնեսբանկ (40-րդ տեղ), Արմսվիսբանկ (41-րդ տեղ), ԱրարատԲանկ (42-րդ տեղ) եւ Evocabank (43-րդ տեղ)։
Բանկերը դասակարգված են միջազգային վարկանիշային գործակալությունների (Fitch, Moody's, Standard & Poor's) գնահատականների հիման վրա: Որքան բարձր վարկանիշ ունի բանկը, այնքան բարձր է նրա դիրքը։
Գնահատականների քանակի հավասարության դեպքում ավելի բարձր տող է զբաղեցնում ավելի մեծ ծավալի ակտիվներ ունեցող բանկը։ Ըստ հուսալիության աստիճանի՝ 50 լավագույն բանկերը բաժանվել են չորս խմբի.
Հուսալիություն **** Հուսալիության ամենաբարձր աստիճանը ազգային արժույթով: Խմբում ներառված են ներդրումային դասի վարկանիշներ ունեցող բանկերը:
Հուսալիություն *** Վարկանիշային գործակալությունների կողմից BB+ -ից մինչեւ BB- (Fitch, S&P) եւ Ba1-ից մինչեւ Ba3 (Moody's) գնահատականներ ունեցող բանկերը։
Հուսալիություն ** Վարկանիշային գործակալությունների կողմից B+ -ից մինչեւ B- (Fitch, S&P) եւ B1-ից մինչեւ B3 (Moody's) գնահատականներ ունեցող բանկերը։
Հուսալիություն * Միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից գնահատականներ չունեցող բանկերը։
Որպես հիմք ընդունվել են ակտիվների մեծության վերաբերյալ վերջին հասանելի տվյալները կենտրոնական բանկերի կայքերից։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: