ԱրարատԲանկը` «Տարվա գործընկեր 2022»

21.03.2023 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«Տարվա գործընկեր 2022»
Ria Money Transfer համակարգն ԱրարատԲանկին հերթական անգամ արժանացրել է 2022թ․ «Տարվա գործընկեր» մրցանակին։

Ինչպես հայտնել են բանկից, մրցանակը շնորհվել է՝ հաշվի առնելով իրականացված գործարքների ծավալն ու քանակը, սպասարկման որակը, համապատասխանությունը ՓԼԱՖ կանոններին, համատեղ արշավների արդյունավետության աստիճանը։

«Համաշխարհային մարտահրավերների պայմաններում գործարքների ծավալը պահպանելն ու առավել եւս քանակային աճն ապահովելը չափազանց դժվար է, սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, նման պայմանները կոփում եւ ստիպում են հարմարվել եւ գործել նման իրավիճակներում եւս։

Ի դեպ, այն, որ Ria Money Transfer համակարգի աշխարհագրական ծածկույթն ընդլայնվել է՝ ընդգրկելով ավելի քան 182 երկիր՝ նախորդ տարվա 160-ի փոխարեն, նույնպես փաստում է դրա մասին»,- ասել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը։
Դիտում՝ 12728
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW