ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը միացել է աշխարհի 5 ԿԲ-ների որոշմանը
20.03.2023 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ wsj.net

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Fed-ի հայտարարությունը։
«ԱՄՆ դոլարով ֆինանսավորման տրամադրելու հարցում սվոփ գծերի արդյունավետությունը բարձրացնելու համար կենտրոնական բանկերը, որոնք ներկայումս առաջարկում են գործարքներ ամերիկյան դոլարով, համաձայնել են ավելացնել յոթօրյա մարման ժամկետով գործարքների հաճախականությունը շաբաթականից ամենօրյա»,- ասված է Fed-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է մյուս հինգ կենտրոնական բանկերի հայտարարությունների հետ միաժամանակ։
Գործարքները կսկսվեն մարտի 20-ին եւ կշարունակվեն առնվազն մինչեւ ապրիլի ավարտը, հայտնել է Fed-ը:
Կենտրոնական բանկերի միջեւ սվոփ գծերի ցանցը ներկայացնում է մշտական հասանելի միջոցների հավաքածու եւ ծառայում է որպես իրացվելիության կարեւոր ռեզերվ՝ համաշխարհային ֆինանսական շուկաներում լարվածությունը թուլացնելու համար՝ դրանով իսկ օգնելով մեղմել տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին վարկեր տրամադրելու համար նման լարվածության հետեւանքները, ասված է Fed-ի հայտարարության մեջ։
Համակարգված գործողությունների մասին հայտարարությունների միաժամանակյա հրապարակումն ազդարարում է կենտրոնական բանկիրների՝ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում ֆինանսական համակարգի վերջին ցնցումների վերաբերյալ անհանգստության խորության մասին, գրում է գործակալությունը։
Կենտրոնական բանկերի այս քայլը հետեւել է շվեյցարական իշխանությունների միջնորդությամբ UBS-ի հետ շվեյցարական Credit Suisse մրցակից բանկի միաձուլման գործարքին: UBS-ը եւ Credit Suisse-ը հանգստյան օրերին տեւած բանակցություններից հետո պայմանավորվել են միաձուլման մասին, Credit Suisse-ը գնահատվել է $3,2 միլիարդ, ինչն ավելի քան երկու անգամ ցածր է բորսայում վերջին նստաշրջանի ժամանակ գրանցված ցուցանիշից։ Գործարքի մասին հայտարարվել է մամուլի ասուլիսում, որի ընթացքում ելույթ են ունեցել Շվեյցարիայի նախագահը, ֆինանսների նախարարը եւ Կենտրոնական բանկի ղեկավարը։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: