ԱՄՆ իշխանությունները խորհրդակցել են Բաֆեթի հետ բանկային ճգնաժամի շուրջ

19.03.2023 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Ուորեն Բաֆեթ #բանկային ճգնաժամ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատակիցները խորհրդատվություններ են անցկացրել Berkshire Hathaway ֆինանսական հոլդինգի հիմնադիր, միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ՝ կապված ԱՄՆ-ում բանկային ճգնաժամի հետ։

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրի տվյալները։

Գործակալության զրուցակցի փոխանցմամբ՝ միլիարդատիրոջ հետ բանակցություններին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Աղբյուրը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել քննարկումների մասին։

Բաֆեթի հետ Վաշինգտոնի խորհրդատվությունների մասին գրում է նաեւ Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց խոսքով՝ անցած շաբաթ մի քանի խորհրդատվություն է տեղի ունեցել։

Քննարկումը կենտրոնացած էր Բաֆեթի կողմից ԱՄՆ տարածաշրջանային բանկային հատվածում ներդրումներ կատարելու հնարավորության շուրջ։ Միաժամանակ, միլիարդատերը նաեւ խորհուրդներ եւ առաջարկներ է տվել ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, նշում է գործակալությունը:



Bloomberg-ը հիշեցրել է, որ Բաֆեթը նախկինում օգնություն է ցուցաբերել բանկերին ճգնաժամային իրավիճակներում։ Այսպես՝ 2011 թվականին Bank of America-ն միլիարդատիրոջից կապիտալի ներարկում ստացավ այն բանից հետո, երբ բանկի բաժնետոմսերը անկում ապրեցին՝ կապված շուկայում ցածրորակ հիփոթեքային վարկերի հետ:
Դիտում՝ 7116

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW