Շվեյցարիան մտադիր է դիմել արտակարգ միջոցների՝ Credit Suisse-ի խնդիրը լուծելու համար
19.03.2023 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ /


RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով երեք աղբյուր։ Նրանց խոսքով՝ իշխանությունները ձգտում են գործարքը կնքել մինչեւ մարտի 20-ին բորսայում առուվաճառքի մեկնարկը։
Երկրում գործող կանոնների համաձայն՝ UBS-ի բաժնետերերը պետք է վեց շաբաթ ժամանակ ունենային բանկերի միաձուլման շուրջ խորհրդակցելու համար, սակայն, ըստ թերթի զրուցակիցների, իշխանությունները ցանկանում են գործարքն իրականացնել առանց իրենց քվեարկության։ Շվեյցարիայի ֆինանսական շուկայի վերահսկիչ մարմինը (Finma), երկրի Ազգային բանկը, Credit Suisse-ը եւ UBS-ը չեն պատասխանել թերթի հարցումներին:
Ինչպես նշում է պարբերականը, շվեյցարական կարգավորիչներն ապագա գործարքը համարում են Credit Suisse-ի նկատմամբ «վստահության անկումը կանգնեցնելու» միակ միջոցը։ Մարտի 18-ին Շվեյցարիայի կառավարությունն արտահերթ նիստ է անցկացրել՝ քննարկելու բանկի ապագան, որին մասնակցել են Ազգային բանկի, Finma-ի եւ բանկային հատվածի ներկայացուցիչները։
Նախօրեին Financial Times-ը (FT) եւ Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրների տվյալները, հայտնել էին, որ շվեյցարական UBS ֆինանսական հոլդինգը կարող է մասամբ կամ ամբողջությամբ գնել Credit Suisse բանկը, որի բաժնետոմսերը լուրջ անկում են ունեցել։ Bloomberg-ի աղբյուրը նշել էր, որ բանկերի որոշման մասին կարող է հայտարարվել արդեն կիրակի երեկոյան, սակայն իրավիճակը կարող է փոխվել։
Ավելի վաղ գործակալության զրուցակիցները հայտնել էին, որ UBS-ը եւ Credit Suisse-ը դեմ են միաձուլմանը. UBS-ը կցանկանար զարգանալ ինքնավար, իսկ Credit Suisse-ը կփորձի շտկել իրավիճակն Ազգային բանկից վարկի միջոցով։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: