Շվեյցարական բանկային համակարգը՝ պարտադրված որոշումների կայացման շեմին
18.03.2023 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://blobsvc.wort.lu/

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են Financial Times-ը (FT) եւ Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրների տվյալները։
Պարբերականի զրուցակիցների փոխանցմամբ՝ UBS-ի եւ Credit Suisse-ի տնօրենների խորհուրդները կհանդիպեն հանգստյան օրերին՝ քննարկելու միաձուլման հարցը: Բանակցությունները կկազմակերպեն Շվեյցարիայի Ազգային բանկը (SNB) եւ ֆինանսական պետական կարգավորիչը՝ Finma-ն։ FT-ի աղբյուրներից մեկն այն անվանել է «Plan A»՝ Credit Suisse-ի նկատմամբ վստահության անկման իրավիճակում։
FT-ի մեկ այլ զրուցակից նշել է, որ բանկերը քննարկում են նաեւ այլ տարբերակներ եւ փորձում գնահատել՝ ինչպիսին են նորմատիվ սահմանափակումները։ UBS-ը նաեւ վերլուծում է իր բիզնեսի համար գործարքից առաջացող հնարավոր ռիսկերը:
Bloomberg-ի աղբյուրը նշել է, որ բանկերի որոշման մասին կարող է հայտարարվել արդեն կիրակի երեկոյան, սակայն իրավիճակը կարող է փոխվել։ Ավելի վաղ գործակալության զրուցակիցները հայտնել էին, որ UBS-ը եւ Credit Suisse-ը դեմ են միաձուլմանը. UBS-ը կցանկանար զարգանալ ինքնավար, իսկ Credit Suisse-ը կփորձի շտկել իրավիճակն Ազգային բանկից վարկի միջոցով։
Թերթի տվյալներով՝ UBS-ի ներկայիս շուկայական արժեքը կազմում է մոտ $60 միլիարդ, մինչդեռ Credit Suisse-ինը՝ ընդամենը $8 միլիարդ։
Ավելի վաղ Credit Suisse-ը հայտնել էր, որ մտադիր է Շվեյցարիայի Ազգային բանկից մոտ 50 միլիարդ շվեյցարական ֆրանկի ($54 միլիարդ) փոխառություն վերցնել: SNB-ն չէր բացառել ֆինանսական հաստատությանն աջակցելու հնարավորությունը։ Այս հայտարարություններից հետո բանկի բաժնետոմսերը սկսեցին հետ բերել անկումը:
Credit Suisse-ի խնդիրները սրվեցին ամերիկյան միանգամից երեք ֆինանսական հաստատությունների՝ Silicon Valley Bank-ի, Signature Bank-ի եւ Silvergate Bank-ի սնանկացման ֆոնին:
Հիշեցնենք, որ օրերս Credit Suisse-ն ընդունել էր 2021 եւ 2022 թվականներին խմբի ներքին վերահսկողության անարդյունավետությունը ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ: Բանկն իր տարեկան հաշվետվության մեջ նշել էր, որ հայտնաբերված էական թերությունները կապված են ֆինանսական հաշվետվություններում ռիսկերի արդյունավետ գնահատման մշակման եւ պահպանման անկարողության հետ:
Մարտի 9-ին Credit Suisse-ը հայտարարել էր, որ հետաձգում է 2022 թվականի իր ֆինանսական հաշվետվության հրապարակումը՝ ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի (SEC) կողմից վերջին րոպեին ուղարկված դիմումից հետո: Բանկը տեղեկացրել էր, որ SEC-ը որոշ հարցեր ունի 2019 եւ 2020 թվականների ազատ դրամական միջոցների հոսքի մասով հաշվետվությունների վերաբերյալ:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: