Credit Suisse-ն ընդունել է 2021 եւ 2022 թվականներին խմբի ներքին վերահսկողության անարդյունավետությունը ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ: Հայտնաբերված էական թերությունները կապված են ֆինանսական հաշվետվություններում ռիսկերի արդյունավետ գնահատման մշակման եւ պահպանման անկարողության հետ, նշել է շվեյցարական բանկն իր տարեկան հաշվետվության մեջ:Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ Credit Suisse-ում ընդգծել են, որ այս էական թերությունների վերացումը «կարող է պահանջել զգալի ռեսուրսներ»:Բանկը վերագնահատում է ներքին վերահսկողության արդյունավետությունը: Միաժամանակ Credit Suisse-ում ընդգծել են, որ բանկի 2022-2021 թվականների ֆինանսական հաշվետվությունները «արդարացիորեն արտացոլում են» վերջինիս ֆինանսական վիճակը։ Բանկը պարզաբանել է, որ մեկ տարի առաջ արդեն ճշգրտումներ է կատարել իր որոշ հաշվետվություններում:Credit Suisse-ն իր հաշվետվության մեջ նաեւ նշել է, որ բանկի խորհրդի նախագահ Ակսել Լեմանը հրաժարվել է 1,5 միլիոն շվեյցարական ֆրանկի ($1,6 միլիոն) բոնուսից իր պաշտոնավարման առաջին տարվա համար: Ընդհանուր առմամբ, Լեմանը պետք է ստանար 4,5 միլիոն ֆրանկ ($4,8 միլիոն):Bloomberg-ի տվյալներով՝ Լեմանը նախատեսում է բաժնետերերի տարեկան ժողովում առաջարկել իր վարձատրության ընդհանուր գումարը նվազեցնել մինչեւ 3,8 միլիոն ֆրանկ ($4.05 միլիոն): Միաժամանակ, բանկը նախատեսում է վարչության նախագահին բաժնետոմսերով վճարվող վարձատրության մասնաբաժինը 33%-ից ավելացնել մինչեւ 50%: 09.03.2023 | 14:04 Credit Suisse-ը հետաձգել է հաշվետվության հրապարակումը․ ԱՄՆ կարգավորիչը հարցեր ունի Մարտի 9-ին Credit Suisse-ը հայտարարել էր, որ հետաձգում է 2022 թվականի իր ֆինանսական հաշվետվության հրապարակումը՝ ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի (SEC) կողմից վերջին րոպեին ուղարկված դիմումից հետո:Բանկը տեղեկացրել էր, որ SEC-ը որոշ հարցեր ունի 2019 եւ 2020 թվականների ազատ դրամական միջոցների հոսքի մասով հաշվետվությունների վերաբերյալ: Tweet Դիտում՝ 6371