Շվեյցարական Credit Suisse բանկն այսօր հայտարարել է, որ հետաձգում է 2022 թվականի իր ֆինանսական հաշվետվության հրապարակումը՝ ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի (SEC) կողմից վերջին րոպեին ուղարկված դիմումից հետո:«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ բանկը պետք է հրապարակեր տարեկան իր հաշվետվությունն արդեն այսօր, SEC-ը Credit Suisse-ին դիմել էր երեկ՝ մարտի 8-ի երեկոյան։Credit Suisse-ը տեղեկացրել է, որ SEC-ը որոշ հարցեր ունի 2019 եւ 2020 թվականների ազատ դրամական միջոցների հոսքի մասով հաշվետվությունների վերաբերյալ: Բանկը նշել է, որ ցանկանում է «ավելի մանրակրկիտ ուսումնասիրել ստացված մեկնաբանությունները», ուստի հետաձգում է հաշվետվության հրապարակումը։ Թե երբ այն կներկայացվի, հայտնի չէ։ Միաժամանակ, Credit Suisse-ում հայտարարել են, որ SEC-ի մեկնաբանությունները որեւէ կերպ չեն ազդում 2022 թվականի արդյունքների վրա։ 16.02.2023 | 17:46 Շվեյցարական Credit Suisse բանկը $210 միլիոն է վճարել Բիձինա Իվանիշվիլիին «Մեկ ամիս առաջ Credit Suisse-ը ներկայացրել էր 2022 թվականի նախնական տվյալները․ բանկը հայտնել էր ռեկորդային՝ տարեկան $7,9 միլիարդի վնասի մասին: Վերջերս բանկը պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում, օրինակ՝ 2022 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նրան կասկածում է հարկերից խուսափելու հանցակցության մեջ, իսկ նույն տարվա հունիսին Credit Suisse-ն իրեն մեղավոր ճանաչեց փողերի լվացման դեմ ոչ բավարար ակտիվ պայքարում, ինչի պատճառով բուլղարացի թմրամիջոց վաճառողները բանկի միջոցով օրինականացնում էին փողերը»,- գրում է «Կոմերսանտ»-ը։ Tweet Դիտում՝ 3476