Ամերիկյան JPMorgan-ում կարծում են, որ շվեյցարական Credit Suisse բանկի խնդիրներն այսբերգի միայն գագաթն է, քանի որ բանկային հատվածում ցնցումները բացասաբար են ազդել ֆինանսական շուկաների վրա, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Business Insider պարբերականը։JPMorgan Asset Management-ի ներդրումային գլխավոր տնօրեն Բոբ Միշելը կանխատեսում է, որ բանկային հատվածին եւ տնտեսությանը նոր դժվարություններ են սպասվում։ Նրա խոսքով՝ այն դժվարությունները, որոնք սկսվեցին Credit Suisse-ում ամերիկյան Silicon Valley Bank-ի սնանկացումից հետո, համաշխարհային բանկային հատվածն ընդգրկած համավարակի միայն սկիզբն է։«Մենք հետագայում էլ կտեսնենք երկարատեւ ու բազմազան, կուտակվող եւ ուշացող ազդեցությունները շուկայի վրա: Կարծում եմ՝ սա միայն այսբերգի գագաթն է: Առջեւում դեռ շատ ցավ կա»,- ասել է Բոբ Միշելը:Իր չափով Շվեյցարիայի երկրորդ բանկը՝ Credit Suisse-ը, Silicon Valley Bank-ի փլուզումից հետո հայտնվեց ծանր վիճակում։ Շվեյցարական ֆոնդային բորսայում (SIX) Credit Suisse-ի բաժնետոմսերը մարտի 15-ին թարմացրել են պատմական նվազագույնը: Առեւտրային նստաշրջանի ընթացքում գնանշումները նվազել են 30,8%-ով եւ կազմել 1,55 շվեյցարական ֆրանկ։ Նման անկումն ամենաուժեղն էր մեկ օրվա կտրվածքով։ Մարտի 16-ին Credit Suisse-ը հայտարարեց, որ նախատեսում է Շվեյցարիայի Կենտրոնական բանկից մինչեւ 50 միլիարդ շվեյցարական ֆրանկ ծավալով փոխառություն վերցնել՝ «իրացվելիության նախազգուշացնող ամրապնդման համար»:Ըստ JPMorgan-ի վերլուծաբանների՝ Credit Suisse-ի խնդիրներն, ամենայն հավանականությամբ, կավարտվեն շվեյցարական բանկի կլանմամբ: Նրանք ամենահավանական սցենար են համարում շվեյցարական UBS ֆինանսական հոլդինգի կողմից բանկի ձեռքբերումը։ Իրավիճակը կապված է շուկայի վստահության հետ առնչվող շարունակական խնդիրների հետ, կարծում են փորձագետները։UBS-ի հետ համագործակցությունը եղել է այն տարբերակներից մեկը, որը քննարկվել է Credit Suisse-ի եւ շվեյցարական իշխանությունների միջեւ բանկը կայունացնելու վերաբերյալ բանակցությունների ժամանակ, նշել են Bloomberg-ի աղբյուրները: 14.03.2023 | 15:40 Credit Suisse-ը վերագնահատում է ներքին վերահսկողության արդյունավետությունը Միաժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը նախօրեին հայտարարել է, որ Credit Suisse-ի խնդիրները կապված չեն ամերիկյան բանկային հատվածում տեղի ունեցածի հետ: «Մենք հետեւում ենք իրավիճակին։ Ես գիտեմ, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը կապ է պահպանում իր շվեյցարացի գործընկերների հետ, ինչը շատ կարեւոր է։ Բայց պետք է ասեմ, որ այն, ինչ մենք այժմ տեսնում ենք Credit Suisse-ի հետ կապված, առանձին խնդիր է։ Դրա խնդիրները կապված չեն [ԱՄՆ-ի] ընթացիկ տնտեսական իրավիճակի, ներկայիս տնտեսական պայմանների հետ»,- մամուլի խոսնակի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։Նա ընդգծել է, որ Սպիտակ տունը Կոնգրեսի եւ անկախ ֆինանսական կարգավորիչների հետ միասին սերտորեն կաշխատի ամերիկյան բանկային հատվածի վերահսկողության ուժեղացման հարցում։ Ժան Պիեռը նշել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Վաշինգտոնի վարչակազմը կարող է հայտարարել փոփոխությունների մասին՝ կապված ավանդների կարգավորման խնդրի հետ։ Tweet Դիտում՝ 8737