ՎԶԵԲ-ը “ՊրոԿրեդիտ Բանկին” կտրամադրի $ 7 մլն

11.12.2008 | 00:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ միկրո- եւ փոքր բիզնեսի վարկավորման նպատակով “ՊրոԿրեդիտ Բանկին” կտրամադրի $ 7 մլն:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում, վարկը կտրամադրվի 2 մասնաբաժնով` $2 եւ $5 մլն:

“ՊրոԿրեդիտ Բանկի” գլխավոր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդը նշել է, որ “լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա մեզ ձեռք մեկնել ավելի մեծ թվով փոքր ձեռնարկությունների` աջակցելով նրանց զարգացմանը” :

Դիտում՝ 5937

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW