ՊԵԿ-ն ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու 5 դեպք է բացահայտել

17.03.2023 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խախտումներ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է մարտի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարկային իրավախախտումների կանխման, խափանման եւ բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

ՊԵԿ-ից հայտնել են, որ 12 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 3,442,415 ՀՀ դրամ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 7,000,000 ՀՀ դրամ:  

Նշվում է, որ 5 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ․ ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 8,124,340 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 4,642,170 ՀՀ դրամ:

3 դեպքով էլ արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 4,400,000 ՀՀ դրամ։   

ՊԵԿ-ը ներկայացրել է խախտումների վերաբերյալ ցանկերը:
Դիտում՝ 4765
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW