Հասանելի է ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը

15.03.2023 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #ABB Mobile հավելված
Հայբիզնեսբանկի առանցքային նպատակներից է թվային ծառայությունների եւ հարթակների ստեղծումն ու զարգացումը, որի շրջանակում բանկը գործարկել է ABB Mobile հավելվածի թարմացված, ավելի ժամանակակից ու հաճախորդամետ տարբերակը:

Նոր ինտերֆեյսով, բարելավված ֆունկցիոնալ հնարավորություններով եւ ժամանակակից լուծումներով համալրված մոբայլ հավելվածը հարմարեցված է ավելի արագ, մի քանի հպումով գործարքներ կատարելու համար: Այն ունի ինտուիտիվ հարմար ինտերֆեյս, իսկ գլխավոր էջն ստացել է ավելի պարզ եւ օգտագործման տեսանկյունից կանխատեսելի կառուցվածք:

Ինչպես հայտնել են բանկից, այս պահին ABB Mobile հավելվածի ֆունկցիոնալ հնարավորությունն ապահովում է հաճախ կատարվող գործարքների 90%-ը, իսկ ապագայում նախատեսվում են նոր ծառայությունների համալրման փուլային ակտիվ թողարկումներ:

Հայբիզնեսբանկը մշտապես փորձում է բարձրացնել հեռավար սպասարկման որակը` հնարավորություն ստեղծելով հաճախորդների համար կառավարել իրենց ֆինանսները ցանկացած վայրում, ցանկացած պահի՝ առանց բանկ այցելելու:

Ներբեռնե´ք ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը iOS եւ Android հարթակներում:  

Հայբիզնեսբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 22586
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW