Հայբիզնեսբանկը, հաղթելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մրցույթը, թողարկել է Սննդի աջակցության քարտեր, որոնք տրամադրվելու են Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի համայնքների սահմանամերձ բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքներին:Հայբիզնեսբանկից հայտնել են, որ Սննդի աջակցության քարտերը նախատեսված են միայն անկանխիկ եղանակով սնունդ գնելու համար:Նախաձեռնությունը իրականացվում է «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում եւ տնտեսական վերականգնում» ծրագրի ներքո, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից եւ իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի եւ Ռազմավարական զարգացման գործակալության հետ համագործակցությամբ։Նշվում է, որ ծրագրի նպատակն է բարելավել Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) եւ Ջերմուկ (Վայոց ձոր) համայնքների սահմանամերձ բնակավայրերում հակամարտությունից տուժած եւ սոցիալապես անապահով վիճակում հայտնված մարդկանց կենսամակարդակը։Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի ՊՀԾ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի 15 սահմանամերձ համայնքներում բնակվող 3,000 սոցիալապես անապահով անձանց։Հայբիզնեսբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 44030