ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին (WEPs) դեռեւս 2022թ․-ի սեպտեմբերին՝ նշված տարում լինելով առաջինը առեւտրային բանկերի շրջանում։ Ծրագիրը նպատակ ունի համայնքում, բիզնեսում եւ աշխատավայրում խթանել կանանց հզորացումը՝ յոթ առանցքային սկզբունքները կյանքի կոչելու միջոցով, այն է՝ ստեղծել բարձր մակարդակի կորպորատիվ առաջնորդություն գենդերային հավասարության համար, բոլոր կանանց եւ տղամարդկանց հավասարապես վերաբերվել աշխատավայրում, հարգել եւ աջակցել մարդու իրավունքներին ու խտրականության բացառմանը, ապահովել բոլոր կին եւ տղամարդ աշխատողների առողջությունը, անվտանգությունը եւ բարեկեցությունը, նպաստել կանանց կրթությանը, վերապատրաստմանը եւ մասնագիտական զարգացմանը, իրականացնել ձեռնարկությունների ստեղծման, մատակարարման շղթայի եւ մարկետինգի՝ կանանց հզորացնող պրակտիկաներ, խթանել հավասարությունը համայնքային նախաձեռնությունների եւ իրազեկվածության բարձրացման միջոցով, չափել եւ հանրայնորեն զեկուցել գենդերային հավասարությանը հասնելու առաջընթացի մասին։«Հաշվի առնելով, որ ԱրարատԲանկում արդեն իսկ կիրառվում են ՄԱԿ-ի ԿՀՍ ծրագրով սահմանված որոշ սկզբունքներ, որոնք, կարելի է ասել, ուղեցույց են, թե ինչպես հավասարապես վերաբերվել կանանց եւ տղամարդկանց աշխատավայրում աշխատավարձի, առաջխաղացման եւ այլ առումներով՝ որոշում կայացվեց միանալ Կանանց հզորացման ծրագրին եւ կատարելագործել այդ ուղղությունը»,- նշել է ԱրարատԲանկի Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Իզաբելա Հովհաննիսյանը։ Tweet Դիտում՝ 17985