SVB-ի սնանկացումը կանդրադառնա առնվազն 60 հնդկական ստարտափի վրա

13.03.2023 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#SVB #Հնդկաստան #ստարտափներ
Ամերիկյան Silicon Valley Bank-ի (SVB) սնանկացումը կանդրադառնա Հնդկաստանից առնվազն 60 ստարտափի վրա։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Economic Times-ը։

«Առնվազն 40 հնդկական ստարտափ SVB-ում ավանդներ ունեն՝ $250 հազարից մինչեւ $1 միլիոնի չափով, իսկ դրանցից ավելի քան 20-ը՝ $1 միլիոնից էլ շատ»,- հաղորդում է պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրների տվյալները։

Ըստ Economic Times-ի՝ SVB-ի սնանկացումը կանդրադառնա, մասնավորապես, ստարտափներում աշխատավարձերի վճարման վրա։



Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները տեղեկացրել էին, որ այս շաբաթ հնդկական ստարտափների ներկայացուցիչների հետ կքննարկեն ամերիկյան Silicon Valley Bank-ի սնանկացման հարցը, ինչպես նաեւ հնարավոր օգնությունը, որը Հնդկաստանի կառավարությունը կարող է տրամադրել ստարտափներին։

Դիտում՝ 5649
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW