Ադրբեջանում կարող է ստեղծվել ՌԴ հատուկ մաքսային մարմին

11.03.2023 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #Ադրբեջան #«Խուդաթ»
«Խուդաթ» պարենային խոշոր հանգույցի նախագծի շրջանակում Ադրբեջանի տարածքում կարող է ստեղծվել ռուսաստանյան հատուկ մաքսային մարմին։

Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունում։

«Ակտիվորեն զարգանում է առանձին նախագիծ՝ Ադրբեջանում «Խուդաթ» պարենային խոշոր հանգույց ստեղծելու համար, որը կապահովի գյուղմթերքի մատակարարումները Ռուսաստան։

Միաժամանակ, նախատեսվում է անմիջապես այդ տերմինալում ստեղծել հատուկ մաքսային մարմին, որը թույլ կտա մաքսային գործարքների մեծ մասն իրականացնել դեռեւս մինչեւ մեր տարածք համապատասխան ապրանքների ժամանումը»,- հայտնել են ռուսաստանյան գերատեսչությունում։
Դիտում՝ 7474

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW