ՌԴ դեսպանությունն ու առեւտրային ներկայացուցչությունը պարզում են ապրանքների մի մասի՝ Թուրքիայի տարածքով երկիր տարանցումը դադարեցնելու պատճառները, RBC-ին հայտնել են դիվանագիտական առաքելությունում՝ մեկնաբանելով լուրերը, թե Թուրքիան սկսել է արգելափակել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մատակարարումները Ռուսաստան։«Ներկայում դեսպանությունն ու առեւտրային ներկայացուցչությունն աշխատանքներ են տանում՝ պարզելու մի շարք ռուսաստանյան ընկերությունների առեւտրային գործարքների ձեւակերպման հետ կապված առաջացող դժվարությունների հանգամանքներն ու իրական պատճառը։ Մենք կապի մեջ ենք Թուրքիայի իշխանությունների հետ: Հույս ունենք՝ մոտ ապագայում կարգավորել իրավիճակը»,- ասել են դեսպանատանը։Հիշեցնենք, որ ըստ «Կոմերսանտ FM»-ի՝ Թուրքիան անսպասելիորեն դադարեցրել է պատժամիջոցների տակ գտնվող բեռների տարանցումը դեպի Ռուսաստան։ Մաքսային համակարգն արգելափակում է դրանց ձեւակերպումը։Նման քայլն անսպասելի էր շուկայի համար, պարբերականին պատմել են դրա մասնակիցները, որոնք շտապ այլընտրանքային երթուղիներ են փնտրում։ Նրանց խոսքով՝ խցանվել են հենց այն սանկցիոն ապրանքները, որոնք զուգահեռ ներմուծման միջոցով գնում են Ռուսաստան։ 10.03.2023 | 09:09 Թուրքիան դադարեցրել է սանկցիոն բեռների տարանցումը Ռուսաստան «Կոմերսանտ FM»-ի որոշ զրուցակիցներ պատժամիջոցների տակ գտնվող բեռների տարանցման դադարեցումը կապում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջերս Թուրքիա կատարած այցի հետ։ Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ճնշման տակ են, գրում է Financial Times-ը։ Այս երկիրը դարձել է դեպի Ռուսաստան էլեկտրոնիկայի մատակարարման կենտրոն։RBC-ի փոխանցմամբ՝ զուգահեռ ներմուծման մեխանիզմը սկսել է գործել Ռուսաստանից մի շարք ընկերությունների հեռանալուց հետո։ Այն ենթադրում է ապրանքների մատակարարումներ երկիր՝ առանց իրավատիրոջ թույլտվության։ Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ դեկտեմբերի դրությամբ զուգահեռ ներմուծման ծավալը գերազանցել է $20 միլիարդը։ Tweet Դիտում՝ 6955