Թուրքիան անսպասելիորեն դադարեցրել է պատժամիջոցների տակ գտնվող բեռների տարանցումը դեպի Ռուսաստան։ Մաքսային համակարգն արգելափակում է դրանց ձեւակերպումը։Նման քայլն անսպասելի էր շուկայի համար, «Կոմերսանտ FM»-ին պատմել են դրա մասնակիցները, ովքեր շտապ այլընտրանքային երթուղիներ են փնտրում։ Նրանց խոսքով՝ խցանվել են հենց այն սանկցիոն ապրանքները, որոնք զուգահեռ ներմուծման միջոցով գնում են Ռուսաստան։«Երեկ մենք սկսեցինք ծանուցումներ ստանալ գործակալներից, որ նախապես համաձայնեցված չվերթերի ամրագրումները չեղարկվում են: Ասացին՝ պատճառն այն է, որ Թուրքիայի համար տարանցիկ բեռներն այլեւս չեն ուղարկում Ռուսաստան։ Երեկ երեկոյան սկսեցինք նամակներ ստանալ, որ Թուրքիայի մաքսային համակարգը արգելափակում է թուրքական ծագում չունեցող բեռների տարանցիկ ձեւակերպումը։ Այսօր առավոտյան եւս մեկ անգամ փորձեցինք ձեւակերպել, բայց համակարգն իսկապես արգելափակում է ամեն ինչ»,- նախօրեին պատմել է Optimalog ընկերության գլխավոր տնօրեն Գեորգի Վլաստոպուլոն։ 03.03.2023 | 10:16 ԱՄՆ-ը ներկայացրել է պատժամիջոցները շրջանցելու «կարմիր դրոշները» «Պաշտոնական հրամանների եւ որոշումների մենք չենք սպասում, քանի որ հակառակ դեպքում Թուրքիան հասկացնել կտար, որ վերջին մեկ տարվա ընթացքում կապ է ունեցել դեպի Ռուսաստան պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մատակարարման հետ։ Ուստի տեղեկատվությունը կհայտնվի միայն ոչ պաշտոնական խողովակներով եւ, կոպիտ ասած, գործնականում։ Այսօրվա դրությամբ Թուրքիայում չի գործում տարանցման եւ դեպի Ռուսաստան արտահանման ձեւակերպումների համակարգը»,- երեկ նշել է Transasia Logistics ընկերության կոմերցիոն տնօրեն Վալերիա Սավենկովան:«Կոմերսանտ FM»-ի որոշ զրուցակիցներ պատժամիջոցների տակ գտնվող բեռների տարանցման դադարեցումը կապում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի վերջերս Թուրքիա կատարած այցի հետ։ Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ճնշման տակ են, գրում է Financial Times-ը։ Այս երկիրը դարձել է դեպի Ռուսաստան էլեկտրոնիկայի մատակարարման կենտրոն։ Tweet Դիտում՝ 4832