Big Christmas Market. ID տաղավարում կարող եք շահել idplus-ի նվեր-քարտեր idcoin առաջարկներ

18.12.2025 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Big Christmas Market #idplus #idcoin
Դեկտեմբերի 17-ին տոնական տրամադրությամբ է մեկնարկել ամենամեծ ու հեքիաթային Big Christmas Market with Coca-Cola 2025 ցուցահանդես-տոնավաճառը։ Արդեն 5-րդ տարին անընդմեջ տոնավաճառն իրական ամանորյա շունչ է բերում՝ հարյուրավոր բազմազան տաղավարներով, անակնկալներով ու նվերներով։ 

Այս տարի էլ միանալով գեղեցիկ ավանդույթին՝ IDBank-ը եւ Իդրամը ID տաղավարում դիմավորում էին հյուրերին բացառիկ առաջարկներով ու անակնկալ նվերներով։ 

Իդրամի եւ IDBank-ի մարքեթինգի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանի խոսքով՝ տոնավաճառի օրերին գործելու են idplus-ի նվեր-քարտեր շահելու եւ idcoin-եր ստանալու առաջարկները․ «Մեր արդեն սիրված idcoin-ը տոնավաճառի ողջ ընթացքում կուրախացնի այցելուներին, ընդամենը պետք է այս 5 օրերի ընթացքում Big Christmas Market-ի վաճառակետերում վճարել Idram&IDBank-ով, եւ ամեն վճարումից կստանաք մինչեւ 30% ակնթարթային idcoin` հանրագումարային առավելագույնը մինչեւ 10.000 idcoin»։

Բացի այդ, այցելուներն ունեն idplus-ի նվեր քարտեր շահելու հնարավորություն

•    կատարեք միանվագ 10․000 ՀՀ դրամի եւ ավելի առնվազն 3 QR վճարում Idram&IDBank հավելվածով,
•    կամ 5․000 ՀՀ դրամի եւ ավելի առնվազն 3 QR վճարում Rocket Line 0%-ով` ըստ սահմանված ժամկետների եւ պայմանների,
•    վճարումները հաստատող էլեկտրոնային անդորրագրերով եկեք մեր տաղավար եւ ստացեք հնարավորություն տանելու 3․000-20․000 ՀՀ դրամին համարժեք idplus-ի նվեր-քարտ։

Ի դեպ, կարեւոր է հիշել, որ առաջարկի շրջանակում idplus-ի նվեր-քարտ կարող եք ստանալ 1 անգամ։

Առաջարկները կգործեն Big Christmas Market ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում՝ դեկտեմբերի 17-ից 21-ը ներառյալ։ Բաց մի թողեք ամանորյա հեքիաթային տրամադրությամբ ձեր նվերներն ու գնումները կատարելու հնարավորությունը՝ ստանալով բազմաթիվ բոնուսներ ու անակնկալներ։ 

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 486
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW