ԱՄՆ-ը համատեղել է Ռուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցներն այն գերատեսչությունների աննախադեպ ջանքերի հետ, որոնք ձգտում են թույլ չտալ սահմանափակումների շրջանցումը։ Սակայն չարագործները շարունակում են փորձել շրջանցել արտահանման վերահսկողությունը:RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարի վերաբերյալ առաջարկություններում, որոնք կազմվել են ԱՄՆ Առեւտրի, Արդարադատության եւ Ֆինանսների նախարարությունների կողմից։Գերատեսչությունները ֆինանսական հաստատություններին եւ սահմանափակումների տակ գտնվող ամերիկյան արտադրանք կամ այլ ապրանքներ վաճառող ընկերություններին կոչ են արել հատկապես զգոն լինել: Առաջարկություններում նշվում է, որ արտադրողները, դիստրիբյուտորները, վերավաճառողները եւ բեռներ փոխադրողները հաճախ ունենում են ամենաբարենպաստ հնարավորություն՝ որոշելու, թե համապատասխանում է արդյոք կոնկրետ գործարքն ընդունված սահմանափակումներին, թե ոչ։ Պատժամիջոցների խախտման նշանների առկայության դեպքում նրանք պետք է լրացուցիչ ստուգում անցկացնեն։Նախարարությունները ներկայացրել են այն «կարմիր դրոշները», որոնք կարող են ազդանշան տալ, որ գործարքը կարող է պատժամիջոցները շրջանցելու փորձ լինել: Ընդհանուր առմամբ, բերված է 13 նման «կարմիր դրոշ», այդ թվում՝- Գնորդի կողմից ապրանքի վերջնական օգտագործման վերաբերյալ տվյալների տրամադրման ցանկության բացակայությունը,- Բանկային միջազգային փոխանցումների համար կեղծ ընկերությունների օգտագործումը՝ հաճախ ներգրավելով ֆինանսական հաստատություններ այլ իրավասություններում, որոնք տարբերվում են ընկերության գրանցման վայրից,- Հաճախորդի IP հասցեի եւ նրա կողմից նշված գտնվելու վայրի անհամապատասխանությունը,- Գործարքներ կազմակերպությունների հետ, որոնք թույլ են ներկայացված համացանցում կամ ընդհանրապես ներկայացված չեն, - Գնումների հետագա ուղարկումը որոշակի փոխադրման կետերի միջոցով, որոնք սովորաբար օգտագործվում են սահմանափակումների տակ գտնվող ապրանքները Ռուսաստան կամ Բելառուս ապօրինի կերպով վերաուղարկելու համար: Նման վայրեր կարող են լինել Չինաստանը (ներառյալ՝ Հոնկոնգը եւ Մակաոն) ու Ռուսաստանին մոտ գտնվող իրավասությունները, ներառյալ՝ Հայաստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը:- Վճարման ստացումն ընկերությունից կամ երկրից, որը նշված չէ որպես վերջնական օգտագործող եւ այլն:Առաջարկում ենք ծանոթանալ թեմային վերաբերող Banks.am-ի այլ հրապարակումներին․ - ԵՄ-ն Ռուսաստանի հարեւան երկրներին կասկածում է պատժամիջոցները շրջանցելու մեջ- Պատժամիջոցների հարցում ԵՄ-ն փոխում է իր մարտավարությունը Tweet Դիտում՝ 10573