ՀԲ-ն Հայաստանին $250 միլիոն կտրամադրի բնակարանային աջակցության եւ հիփոթեքային շուկայի զարգացման համար

24.12.2025 | 11:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Հայաստան
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է $250 միլիոնի ֆինանսավորում՝ աջակցելու «Հայաստանում բնակարանային աջակցության եւ հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին»։ 

ՀԲ-ից հայտնել են, որ այս գործառնության նպատակն է ապահովել մատչելի բնակարանային հասանելիությունը փախստական ընտանիքների համար եւ ամրապնդել երկրի բնակարանային եւ հիփոթեքային համակարգերը։ 

Ֆինանսավորման փաթեթը ներառում է երկու դրամաշնորհ. «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF))՝ $24.4 միլիոնի չափով, եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի ավելցուկային ֆինանսավորմամբ «Կենսունակ մոլորակ հիմնադրամի» կողմից՝ $10 միլիոնի չափով։

«Այս ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայ ընտանիքներին երկարաժամկետ բնակարանային պայմանների ձեռքբերման հարցում, ինչպես նաեւ նպաստել երկրի բնակարանային շուկայի կայունացմանն ու ոլորտի տնտեսական ցուցանիշների բարելավմանը: Մենք համատեղում ենք կարճաժամկետ օգնությունը այնպիսի ներդրումների հետ, որոնք առաջիկա տարիների ընթացքում կամրապնդեն Հայաստանում գործող համակարգերը», - նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։

Նշվում է, որ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին օժանդակելու համար այս ծրագիրը վարձակալության աջակցություն կտրամադրի ավելի քան 40,000 փախստականի եւ հիփոթեքային սուբսիդիաների միջոցով կօգնի մոտ 6,500 փախստական ընտանիքի ձեռք բերել մշտական բնակարան։
Դիտում՝ 543
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW