Իրանի «ստվերային բանկինգի» ցանցի 39 ձեռնարկություն՝ ԱՄՆ «սեւ ցուցակում»
10.03.2023 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ arcpublishing.com

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ամերիկյան գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Իրանը զարգացնում է պատժամիջոցներից խուսափելու բարդ ցանցեր, որոնցում օտարերկրյա գնորդները, արտարժույթի փոխանակման կետերը եւ տասնյակ կեղծ ընկերություններ համատեղ օգնում են պատժամիջոցների ենթարկված իրանական ընկերություններին շարունակել առեւտուրը»,- ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ադեվալե (Ուոլի) Ադեյեմոն (Adewale (Wally) Adeyemo):
«Ներկայիս գործողությունները ցույց են տալիս ԱՄՆ-ի հանձնառությունը՝ հետեւելու մեր պատժամիջոցներին, եւ մեր կարողությունը՝ փլուզելու Իրանի օտարերկրյա ֆինանսական ցանցերը, որոնք նա օգտագործում է միջոցները լվանալու համար»,- նշել է փոխնախարարը:
Տվյալ ցանցը մի քանի մուլտի-իրավասական անօրինական ֆինանսական համակարգերից մեկն է, որը թույլտվություններ է տրամադրել իրանական կազմակերպություններին եւ ապահովել հասանելիություն միջազգային ֆինանսական համակարգին, ասված է ԱՄՆ Ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: