FT. Շվեյցարիայի բանկիրները «ցնցված էին», որ երկիրը հրաժարվեց չեզոք կարգավիճակից

09.03.2023 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շվեյցարիա #բանկեր #պատժամիջոցներ
Չինացի հարուստ հաճախորդները շատ ավելի հաճախ են սկսել անհանգստանալ Շվեյցարիայում միջոցներ պահելու համար՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նկատմամբ երկրի մոտեցման հետ:

PБК-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով շվեյցարական խոշորագույն բանկերի ղեկավարների տվյալները։

«Մենք ոչ միայն զարմացած էինք, այլեւ ցնցված, որ Շվեյցարիան հրաժարվեց իր չեզոք կարգավիճակից։ Ես ունեմ վիճակագրական տվյալներ, որ բառացիորեն հարյուրավոր հաճախորդներ, ովքեր ցանկանում էին հաշիվներ բացել, հիմա չեն անում դա»,- ասել է բանկերից մեկի տնօրենը, ով համակարգում է գործարքները ասիական ուղղությամբ:

Շվեյցարիայի վեց խոշորագույն բանկերի բարձրաստիճան ղեկավարներ նշել են, որ իրենց անհանգստացնում է բիզնեսի շահութաբեր ուղղության եւ ապագա աճի կարեւոր աղբյուրի վրա բացասական ազդեցությունը:

«Անցած տարեվերջին սա միանշանակ մտահոգիչ թեմա էր հաճախորդների համար: Նրանք հարցնում էին՝ արդյոք իրենց միջոցները մեզ մոտ ապահով կլինեն»,- ասել է բանկիրներից մեկը:

RBC բանկի վերլուծաբան Անկե Ռեյնգրենն ընդգծել է, որ Ասիան զգալի ներդրում է ունեցել շվեյցարական ֆինանսական հաստատությունների շահութաբերության մեջ. «Եթե նայեք նրանց բաժնետոմսերի արժեքին, ապա դրանք շատ սերտորեն փոխկապակցված են ասիական ինդեքսների հետ, քանի որ եկամուտների մեծ մասը գալիս է տարածաշրջանից, եւ պատմականորեն եկամուտների աճի մեծ մասը բաժին է ընկնում կապիտալի կառավարմանը»:

Financial Times-ի հետ զրուցած բանկերից մեկի ղեկավարը կարծիք է հայտնել, որ Շվեյցարիան չափազանց արագ է միջոցներ ձեռնարկել ռուսաստանցի հաճախորդների նկատմամբ: Ըստ նրա՝ Բեռնը պետք է սահմանազատի, թե ինչին կմասնակցի, ինչին՝ ոչ։
Դիտում՝ 4232
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW