Microchip Technology-ն մասնաճյուղ կբացի Հայաստանում

07.03.2023 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Microchip Technology #Հայաստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան Microchip Technology ընկերության փոխնախագահ Բրյուս Վեյերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է միկրոէլեկտրոնիկա արտադրող Microchip Technology-ի մուտքը Հայաստան եւ հայկական Instigate Semiconductor ընկերության հետ համագործակցությունը, որի շրջանակում Microchip Technology-ն մասնաճյուղ կբացի Հայաստանում։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՏՏ բնագավառի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, եւ ռազմավարական այս ոլորտում շարունակաբար կայուն աճ է արձանագրվում:

«Մենք կարեւորում ենք հեղինակավոր ՏՏ ընկերությունների ներգրավումը հայաստանյան շուկա եւ պատրաստակամ ենք աջակցել ներդրումային գործընթացին, ինչը կխթանի նորարարությունների աճը մեր տնտեսությունում», - ասել է վարչապետը:

Բրյուս Վեյերը նշել է, որ Microchip Technology-ն հետաքրքրված է հայկական տեխնոլոգիական շուկայում ծրագրերի իրականացմամբ եւ նախատեսում է գործունեություն ծավալել ծրագրային ապահովման, միկրոչիպերի արտադրության, ոլորտային կրթության ուղղություններով, նպաստել ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը:

Instigate Semiconductor-ը գրասենյակներ ունի Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Իջեւանում եւ ծրագրում է ընդլայնել գործունեությունը:
Դիտում՝ 4661
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW