Ըստ Wildberries ընկերության վաճառքների տվյալների՝ Հայաստանի բնակիչները որպես նվեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գնում են կոսմետիկա եւ օծանելիք, պարենի եւ քաղցրավենիքի նվերների հավաքածուներ, տեխնիկա եւ էլեկտրոնիկա, ինչպես նաեւ ստեղծագործելու համար ապրանքներ:Ամենավաճառվածները եղել են դեկորատիվ կոսմետիկայի (627% տարեկան աճ) եւ մատնահարդարման (558% տարեկան աճ) հավաքածուները։ Խնամքի համար նախատեսված սքրաբներն ավելի պահանջված են դարձել 221%-ով, կոսմետիկ դիմակները՝ 325%-ով, տոնային կրեմները՝ 186%-ով։ Պահանջված են եղել նաեւ տարբեր աքսեսուարներ:Ինչպես նշել են հարթակի վերլուծաբանները, տոնից առաջ կտրուկ աճել է խոհանոցային տեխնիկայի պահանջարկը։ Այս հատվածում պահանջարկի առաջատարներն են դարձել էլեկտրական մսաղացները. փետրվարին դրանց վաճառքն աճել է տարեկան 345%-ով, բլենդերը՝ 273%-ով, մուլտիկաթսաները՝ 272%-ով, էլեկտրական թեյնիկները՝ 101%-ով։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար որպես նվեր գնում են նաեւ թավաներ (+251%), կաթսաներ (+184%) եւ խոհանոցային կշեռքներ (+340%)։ 06.03.2023 | 11:02 Wildberries-ում Հայաստանից արտադրանքի վաճառքը 2022-ին հասել է 1,1 մլրդ ռուբլու Գրքերի վաճառքը տոնին ընդառաջ աճել է 175%-ով: Փափուկ խաղալիքների վաճառքը մարտի 8-ի նախօրեին աճել է 107%-ով, ֆոտոալբոմներինը՝ 214%-ով, սեղանի խաղերինը՝ 234%-ով։ Արհեստագործական գործվածքների վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 370%-ով, խճանկարներինը՝ 288%-ով։Կանանց համար ցանկալի նվեր է դարձել նաեւ էլեկտրոնիկան. խելացի ժամացույցների պահանջարկն աճել է 645%-ով, պլանշետներինը՝ 221%-ով։ Աուդիոտեխնիկայի կատեգորիայում առաջատար են դարձել ուժեղացուցիչները (колонки), որոնց վաճառքն աճել է 447%-ով: Tweet Դիտում՝ 10040